Ժաննա դ'Արկին պատկանած մատանին կռվախնձոր է դարձել Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև: The Telegraph-ը գրում է, որ ոսկեջրած արծաթյա մատանին, որը ժամանակին Օռլեանի կույսից խլել էր անգլիացի արքեպիսկոպոսը, անցած ամիս Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել էր 300000 ֆունտ ստեռլինգով:
Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բրյուսելում առնվազն 34 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը: Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում և մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյուններից վիրավորվել է ավելի քան 180 մարդ:
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ` մարտի 26-ին` ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ այսօր առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ, որոնց զոհ են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։
Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ի նախագահական մրցարշավի առաջատարներն են հանրապետականների և դեմոկրատների շրջանում՝ վկայում է CNN-ի և ORC-ի հարցումը, որն անցկացվել է մարտի 17-20-ը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որ այցով Կուբայում է, ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուրախ կլիներ հանդիպել կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին, եթե 89-ամյա քաղաքական գործչի առողջությունը թույլ տա:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...